«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց:
Արդյունքում որոշ բանկեր սկսել են քննարկել նաև վարկային բաժինների աշխատակիցներին կրճատելու հարցը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նման իրավիճակ է ստեղծվել «ՎՏԲ Հայաստան» բանկում:
Սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ «ՎՏԲ Հայաստան» բանկից տեղեկացրեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, և բանկի բոլոր բաժիններն աշխատում են բնականոն ռեժիմով»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում;









































