Երգչուհի Ռիհանան շահել է Topshop նորաձևության հագուստների խանութի ցանցի դեմ դատական գործը: Լոնդոնի բողոքարկիչ դատարանն ուժի մեջ է թողել երգչուհու պատկերով շապիկների վաճառքի արգելքը, գրում է BBC-ն:
2013-ին Ռիհաննան շահեց Topshop-ի հետ վեճը բարձրագույն դատարանում` ապացուցելով, որ ապրանքանիշն ապօրինաբար գործածել է իր պատկերը:
Սակայն, իրավաբանները փորձում էին պնդել, որ շապիկն ուղղակի զարդարված է Ռիհաննայի պատկերով:









































