Ջորդան Ջեյմս Փարքը, ով Քիմ Քարդաշյանին նմանվելու համար 150 հազար դոլար արժողությամբ վիրահատություններ էր կատարել, օրերս հայտարարել է, որ պատրաստվում է հերթական վիրահատությունն անել, այս անգամ մարմնի հինգերորդ կետի:
«Ես սիրում եմ Քիմի հետույքը, այն ցնցող է: Ես ուզում եմ, որ իմ հետույքն էլ այդպիսին լինի: Սակայն, չեմ պատրաստվում իմպլանտներ դնել»,- կիսվել է նա առավոտյան This Morning շոուի ժամանակ:
«Ես ցանկանում եմ փորի և մեջքի լիպոքսացիա անել: Ես արդեն անցած տարի 70 ֆունտ կորցրել եմ, սակայն ես այնքան ալարկոտ եմ, որ ինքնուրույն արդյունքների չեմ հասնում, այդ պատճառով էլ ստիպված եմ դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը:
Բժիշկները լիպոքսացիա կանեն, իսկ փորից և մեջքից հանած ավելորդ ճարպը հետույքիս կներարկեն: Մեկ վիրահատությունով դուք ազատվում եք ավելորդ ճարպից և մեծ հետույք եք ձեռք բերում»,- պատմել է նա:
Հատկանշական է, որ համացանցի որոշ օգտատերեր նրան մեկ այլ աստղի՝ Էմբեր Ռոուզին են նմանեցնում:











































