Led Zeppelin անգլիական խմբի կիթառահար Ջիմի Փեյջը նկարահանվել է John Varvatos հագուստի ապրանքանիշի գովազդում, հաղորդում է Classic Rock կայքը:
69-ամյա Փեյջը գովազդում նկարահանվել է ամերիկացի բլյուզ կիթառահար Հերի Քլարք-կրտսերի հետ: Երկու երաժիշտների մասնակցությամբ գովազդային հոլովակն անվանվել է «Ուսուցիչը և երիտասարդ կիթառահարը» (The Master & The Young Guitar Slinger):
Դիզայներ Ջոն Վարվատոսը նշել է, որ 1970-ական թթ. Ջիմի Փեյջը եղել է իր կուռքը, իսկ Հերի Քլարքը` իսկական տաղանդ է, հիանալի կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր և ընկեր:
««Ուսուցիչը և երիտասարդ կիթառահարը» հոլովակի նկարահանումը մեր ընկերությունում, վաղեմի երազանքի իրականացում է»,- հավելել է դիզայները:
Գովազդի շրջանակներում ձայնագրվել է տեսանյութ, որտեղ Հերի Քլարք-կրտսերը երգում և կիթառ է նվագում:
Նկարահանումներն իրականացվել են Լոնդոնի Rivoli բալետի հայտնի սրահում, որտեղ իրենց տեսահոլովակներն են նկարահանել Էլթոն Ջոնը, Թինա Թյորները, Շարլոտ Չերչը, համերգներ են տվել The White Stripes, Florence + The Machine և Kings of Leon խմբերը:








































