Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին խոսել է իր որդու առողջական վիճակի մասին, տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքում սրտխառնոց է ունեցել:
«Մեսսին, հնարավոր է, ստամոքսաղիքային խնդիրներ ունի: Չարժե կենտրոնանալ որդուս առողջական իրավիճակի վրա: Նա պարզապես պետք է զգույշ լինի, որ առաջիկայում նոր խնդիրներ չառաջանան»,- հայտարարել է Մեսսիի հայրը:








































