Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է իր՝ «Մեծ սաղավատի» Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ դուրս գալու մասին: Հիշեցնենք, որ Նովակը կիսաեզրափակիչում 6:2, 6:2, 6:1 հաշվով առավելության հասավ իսպանացի հայտնի թենիսիստ Դավիդ Ֆերերի նկատմամբ:
«Պարզապես հրաշալի զգացողություններ ունեմ, քանի որ այս տուրում այսպես եմ խաղում նման կարգի մրցակցի դեմ: Ընդամենը երկու օր ունեմ մինչև եզրափակիչ: Հարկավոր է հանգստանալ:
Ընթացիկ մրցաշրջանում դժվար խաղեր շատ եմ ունեցել(Հիշենք Վավրինկայի հետ խաղը, որն ավելի քան հինգ ժամ տևեց-1in.am Sport): Հիմա ուրախ եմ, որ հասել եմ այստեղ: Հրաշալի եմ զգում կորտի վրա:
Անկախ նրանից, թե իմ մրցակիցը ով կլինի, եզրափակիչում հավակնորդներ չեն լինում»,- ասել է Ջոկովիչը:
Նշենք, որ եզրափակիչում Ջոկովիչի հետ կպայքարի կա´մ Էնդի Մարեյը, կա´մ Ֆեդերերը:








































