Փերիս Հիլթոնը հերթական toyboy-ին է ձեռքը գցել: «Իմ կյանքի սեր, քաղցր տղա…»: Ահա թե ինչ խոսքերով է Հիլթոնը դիմում ավստրալացի 18-ամյա մոդել Ջորդան Բարեթին, հայտնում է viva.ua-ն:
Հիլթոնը գեղեցկադեմ պատանու հետ ծանոթացել է Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակում Just Cavalli club ակումբի երեկույթի ժամանակ, որտեղ պատանին զվարճացել է ընկերների հետ:
Հիլթոնը մի շարք լուսանկարներ է հրապարակել ակումբից՝ դրանք մեկնաբանելով հետևյալ կերպ. «Հիանալի ժամանակ եմ անցկացնում իմ տղաների հետ»:
Տղայի հետ համատեղ սելֆին հայտնվել է գրեթե միաժամանկ թե՛ Բարեթի, թե՛ Հիլթոնի ինստագրամում:




























































