Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով ապագա հանրաքվեն չի նշանակում, որ Լոնդոնը մեջքով շրջվում է Եվրոպայի դեմ: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև:
«Խոսքն այն մասին չէ, որ շրջվենք մեջքով Եվրոպայի դեմ, այլ հակառակը` ինչպես Եվրոպան դարձնենք ավելի մրցունակ, բաց, ճկուն, ու ինչպես դրանում իր տեղը պահպանի Մեծ Բրիտանիան»,- ընդգծել է Քեմերոնը:
Նա նկատել է, որ Մեծ Բրիտանիան չի մտնի եվրոյի գոտի և «հազիվ թե երբևէ ցանկանա»:








































