«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր կարծիքն է հայտնել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Ատլետիկո»-ի դեմ խաղի վերաբերյալ: Կատալոնացիները հաղթել են 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփել է Լիոնել Մեսսին:
«Գոհ եմ «Ատլետիկո»-ի նկատմամբ տարած հաղթանակից, բայց վաղ է թուլանալ: Պատասխան հանդիպումը շատ լարված կլինի: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք մի մրցակցի դեմ, որին շատ դժվար է դիմակայել: Հուսով ենք, որ այսպես էլ կշարունակենք:
Պատասխան հանդիպումը կայանալու է «Վիսենտե Կալդերոն»-ում: Մեզ համար հեշտ չի լինի, քանի որ գոլային պահեր ստեղծելու շատ հնարավորություններ չենք ունենա»,- Football Espana-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:







































