eBay-ը հայտարարել է 2400 աշխատատեղերի (ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7 տոկոսը) կրճատման մասին՝ կապված PayPal ստորաբաժանման առանձնացման ծրագրերի հետ: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
«Մենք աշխատում ենք կազմակերպության կառուցվածքի պարզեցման ուղղությամբ, որպեսզի կենտրոնանանք աշխատանքի վրա և ապացուցենք բոլորին, որ մենք կարող ենք պայքարել և հաղթել»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ընկերությունը ստորաբաժանման առանձնացման մասին հայտնել էր դեռևս 2014-ին:









































