Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը վերջին օրերին խիստ լարված է։ Ինչպես տեղեկացնում է times.am-ի թղթակիցը Տավուշի մարզից, այսօր ողջ օրվա ընթացքում սահմանում կրակոցների ձայներ էին լսվում։ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից զատ թշնամին կրակում է նաև սահմանամերձ hայկական գյուղերի վրա։ Թշնամու ակտիվությունը ամեն ուր կասեցվել է։
Ցավոք, ադրբեջանական կողմի արձակած գնդակից զոհվել է կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը (1980թ, Բերդի ԶԿ):