Շոտլանդիայի ամենատարեց բնակչուհին բացել է երկարակեցության գաղտնիքը, հայտնում է The Daily Mail-ը: Ջեսսի Գելլենը, ով հունվարի 2-ին դարձել է 109 տարեկան, պատմել է, որ պետք է ավելի շատ շիլա ուտել և տղամարդկանցից հեռու մնալ:
Կինը, որը երբեք ամուսնացած չի եղել, նշել է, որ տղամարդիկ չարժեն այն խնդիրներին, որոնք նրանք բերում են: «Ես վստահ եմ, որ իրենց գործն արել են մշտական մարզումները, ամեն առավոտ 1 ափսե շիլան և այն, որ ես երբեք ամուսնացած չեմ եղել»,- ասել է Գելլենը:
Կինն հիմա ապրում է Աբերդինի Crosby House ծերանոցում, որի աշխատակից Ռեբեկա Սթրիթերը պատմել է, որ թոշակառուն ակտիվորեն մասնակցում է համատեղ պարապմունքներին և շատ է սիրում իր մարզումները: Բացի դրանից՝ Գելլենը պարբերաբար գնում է համերգների, իսկ ամեն կիրակի՝ եկեղեցի:
Ջեսսի Գելլենը ծնվել է ֆերմերների ընտանիքում՝ 1906թ.: Նա 5 քույր ու եղբայր է ունեցել: 13 տարեկանում նա թողել է հարազատ տունն ու դարձել կթվորուհի: Ավելի ուշ նա մի քանի աշխատավայր է փոխել: «Ես միշտ լավ գործատուներ և գործընկերներ եմ ունեցել: Զարմանալի է տեսնել, թե որքան է այսօրվա աշխարհը տարբերվում նրանից, որում ես մեծացել եմ»,- ասել է նա:




































