ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հույս ունի, ոչ թե բռնության ճանապարհով: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը:
«2015թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առաջնայնությունը պետք է լինեն խաղաղ բանակցությունները»,- ասել է Հոգանը:
Հոգանը նաև հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2015թ. ևս ակտիվ կլինի, ինչպես նախորդ տարի:











































