Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ-ն համեմատել է «հիվանդ մարդու» հետ: Այս մասին հայտնում է Haber7 հեռուստաալիքը:
Դավութօղլուի խոսքով՝ եթե ավելի վաղ Եվրոպան Թուրքիային համեմատել է «հիվանդ մարդու» հետ, հիմա կարելի է տեսնել, որ «հիվանդ մարդ» է հենց ԵՄ-ն:
Մինչ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում քաղաքական քաոս է, մթնոլորտը Թուրքիայում առանձնանում է իր կայունությամբ, և դա պետության ուժի ցուցանիշ է, նշել է Դավութօղլուն:
«Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի երկիրը մեծացնի իր քաղաքական և տնտեսական հզորությունը»,- նշել է նա:









































