Նավթի շուկայում անբարենպաստ մթնոլորտի պայմաններում ֆրանսիական էներգետիկ Total ընկերությունը ստիպված է նկատելիորեն կրճատել ծախսերը և վերակառուցել ոչ շահութաբեր ձեռնարկություններ, այդ թվում՝ Եվրոպայում: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Total-ի ղեկավար Պատրիկ Պույանեն:
Այս տարի ընկերությունը մտադիր է 2-3 մլրդ դոլարով (10%) կրճատել ծախսերը՝ համեմատած անցած տարվա 26 մլրդ դոլարի հետ: Ընկերությունը դրան կհասնի Հյուսիսային ծովի բրիտանական հատվածում, Կանադայում, Գաբոնում և Կոնգոյի Հանրապետությունում որոնումների և մշակումների կրճատումների հաշվին:
Ընկերությունը նաև ծրագրում է դադարեցնել այս տարի աշխատուժ վարձելը:










































