Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, 2006թ. «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր Ֆաբիո Կանավարոն գնահատել է «Նապոլի»-ի՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հաղթելու հնարավորությունները: Հիշեցնենք, որ «Նապոլի»-ում հանդես է գալիս Ֆաբիոյի եղբայրը՝ Պաոլո Կանավարոն:
«Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ ուրախ եմ եղբորս համար, քանի որ նա խուսափեց որակազրկումից: Վերջապես նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ:
«Յուվե»-ի նկատմամբ 5 միավորի տարբերությունն անհաղթահարելի չէ «Նապոլի»-ի համար: Թիմը պետք է նախկինի պես հավատա, որ կարող է նվաճել սկուդետոն, քանի որ մինչև առաջնության ավարտը դեռ բավականաչափ ժամանակ կա»,- հայտարարեց Կանավարոն:






































