ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հղված իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ երկրի տնտեսությունը պետք է ուղղվի միջին դասի աջակցմանը: Օբաման ուղերձում ամփոփել է տնտեսության ոլորտում տարվա արդյունքները, որոնք ԱՄՆ իշխանությունները համարում են չափազանց հաջող: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Եկեք վերականգնենք կապը ծանր աշխատանքի և յուրաքանչյուր ամերիկացու համար աճող հնարավորությունների միջև»,- գործընկերներին կոչ է արել Օբաման:
Օբաման նշել է, որ իշխանությունները պետք է օգնեն աշխատող ընտանիքներին, նվազեցնեն հարկերը, վերադարձնեն գումարները ժողովրդի գրպաններ:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ամերիկյան տնտեսությունը հասել է 1999 թվականից ի վեր առավելագույն աճի: