Հունվարի 23-ին Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում մեկնարկեց Եվրոպայի ֆուտզալի 2014թ. առաջնության նախընտրական մրցաշարը: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 0:0 հաշվով ավարտեց իր առաջին հանդիպումը Բուլղարիայի ազգային ընտրանու հետ: Խմբի մյուս խաղում Հունաստանի թիմը 4:1 հաշվով առավելության հասավ Ուելսի հավաքականի նկատմամբ:
ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմրցի հույների հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:






































