Մարզական հայնի լրագրող Բորիս Լևինը ծավալուն հարցազրույց է տվել Դոնեցկի «Շախտյոր»-ի ամսագրին՝ խոսելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Հարցազրույցն ամբողջությամբ լույս կտեսնի ամսագրի հունվարյան համարում, իսկ մինչ այդ ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է հարցազրույցի մի հատված.
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար շատ կարևոր է տեղափոխվել «իր» թիմ և աշխատել «իր» մարզչի հետ: Մխիթարյանը ճիշտ ժամանակին ճիշտ թիմ տեղափոխվեց: Նրան համապատասխանում է «Շախտյոր»-ի ցուցադրած խաղը: Չեմ կարծում, որ նա նման խաղ կցուցադրեր ավելի ատլետիկ, օրնակ, որևէ անգլիական ակումբում:
Դժվար է ասել, ինչը հիմք հանդիսացավ նրա՝ նման խաղ ցուցադրելուն. նվիրվածությունը, իր հետ աշխատելու ունակությունը, հանգամանքները… հնարավոր է՝ բոլորը միասին»,- հայտարարեց Լևինը:






































