ԱՄՆ Գերագույն դատարանը ձերբակալված Գրեգորի Հոլթին, որը իսլամ է դավանում, թույլ է տվել մորուք պահել: Այս մասին գրում է Reuters-ը:
Համաձայն դատական որոշման`բանտային օրենքները, որոնք արգելում են դեմքին մազեր ունենալ` բացի խնամքով կտրված բեղերից, խախտում են կալանավորի կրոնական իրավունքները: Մորուք պահելու արգելքը կապված է այն բանի հետ, որ կալանավորները դրանում մաքսանենգ իրեր կարող են պահել:
Հոլթը ցանկանում է 1.3 սմ երկարությամբ մորուք պահել`այդ ցանկությունը հիմնավորելով կրոնական համոզմունքներով:










































