Հայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանի կողմից Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի արգելված հատվածում հեռակառավարվող խաղալիք ուղղաթիռի միջոցով կատարված նկարահանումները Թուրքիայի քաղավիացիայի վարչության կողմից ահաբեկչություն են որակվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» թերթը։
Մանուկյանն առանց թույլտվության օդանավակայանի տարածքում օդ է բարձրացրել իր կողմից պատրաստված ուղղաթիռը, որի վրա տեսախցիկ է ամրացված եղել։ Արդյունքում նրան հաջողվել է վերևից նկարահանել ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները։ Ստացված կադրերը լուսանկարիչը տեղադրել է YouTube վիդեոհոսթինգում։
Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը Մանուկյանի գործողությունները որպես ահաբեկչություն է որակել։ Ու թեև հայ լուսանկարիչը ներողություն է խնդրել իր ռիսկային նկարահանումների համար, նրա դեմ արգելված տարածքում նկարահանումներ կատարելու փաստով արդեն գործ է հարուցվել։
https://www.youtube.com/watch?v=YfGeOOVtNHM









































