Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Մալաթիայում երիտասարդը զենքն ուղղել է Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցների վրա

Հունվարի 19-ին՝ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի օրը, ներկայիս Թուրքիայի Մալաթիա քաղաքում վերջինիս հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ մի երիտասարդ զենքն ուղղել է ներկաների վրա, սակայն ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան։ Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Մեխակներն ու հայ մտավորականի լուսանկարները ձեռքներին՝ Թուրքիայի կրթության և գիտության աշխատակիցների միության շուրջ 100 անդամներ երթով շարժվել են դեպի Չավուշօղլուի պողոտա, որտեղ ծնվել է Դինքը։ Երբ երթի մասնակիցները հասել են Թուրգութ Թեմելլի պողոտա, մի զինված երիտասարդ փորձել է կրակել նրանց ուղղությամբ։

Բարեբախտաբար, երթին հետևող ոստիկաններին հաջողվել է վնասազերծել երիտասարդին և բերման ենթարկել վերջինիս։

Նախօրեին Անկարայի համալսարանում մի խումբ ուսանողներ փորձել էին հանդես գալ հայտարարությամբ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի և հունվարի 7-ին ահաբեկչական հարձակման զոհ դարձած ֆրանսիական «Շարլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի 12 աշխատակիցների, սակայն մի քանի այլ ուսանողներ, քարերով ու փայտերով զինված, հարձակվել են նրանց վրա՝ թույլ չտալով անցկացնել նախատեսված միջոցառումը։

Բացի դրանից՝ մայրաքաղաքում՝ Թուրքիայի արդարադատության շենքի դիմաց, Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մեկ այլ ցույցի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են։ Ոստիկանությունն այս քայլը պատճառաբանել է նրանով, որ «այդ տարածքում ակցիայի անցկացումը նախապես արտոնված չի եղել»։

Նշենք, որ երեկ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի տարբեր քաղաքներում խոշոր երթեր ու միջոցառումներ են անցկացվել։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած առաջին դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Յուրաքանչյուր տարի Դինքի մահվան օրը Ստամբուլում խոշոր երթեր և միջոցառումներ են անցկացվում նրա հիշատակին: Միևնույն ժամանակ, այս օրերին ակտիվանում են թուրքական ազգայնամոլական շրջանակները` Դինքին և հայերին վիրավորող քայլեր իրականացնելով: