Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո ԱՆչելոտին հայտարարել է, որ իր համար շատ հեշտ է աշխատել «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների հետ: Իտալացի մասնագետը նշել է նաև, որ թիմը պատրաստ է ճիշտ մոտեցում ցուցադրել վճռորոշ պահերին:
«Ես հաղթանակների եմ ձգտում, ինչպես նաև իմ սաները: «Ռեալ»-ի մարզիչ լինելն ամենահեշտ գործն է աշխարհում: Մենք ամեն ինչ հաշվարկել ենք և պատրաստ ենք ճիշտ մոտեցում ցուցադրել վճռորոշ պահերին»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք` Անչելոտին գլխավորել է իսպանական գրանդը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա գլխավորությամբ «արքայական ակումբ»-ը նվաճել է Իսպանիայի գավաթը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգայի գավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության հաղթող դարձել:






































