Ավետիսյանների տան 7-րդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը ստանալուց հետո գյումրեցիները մոմեր են վառում ու ծաղիկներ դնում Ավետիսյանների տան դիմաց։
Ամբողջ քաղաքը շարունակում է մնալ հարյուրավոր ոստիկանների խիստ հսկողության տակ:
Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում երեկ մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը: