Ավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօր էլ համոզված է, որ այն հանգրվանը, որում գտնվում էին հայ-թուրքական հարաբերությունները մինչև 2008 թվականը, Հայաստանի համար ընդունելի չէր: Իսկ արձանագրությունները ոչ մի կերպ չեն վտանգում Հայաստանի ազգային անվտանգությունը:
«Թուրքիան շատ խորամանկ դիվանագիտություն տարավ, և Հայաստանը պարտվեց»,- հակադրվելով Սերժ Սարգսյանին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:









































