Երեկ հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին է այցելել էպոսագետ Վարդան Սեդրակյանն իր տիկնոջ հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ ուշագրավն այն է, որ էպոսագետն ու իր տիկինը եղել են երկու Mitsubishi մակնիշի ավտոմեքենաներով (թերթը հրապարակել է լուսանկարը): Այս մեքենաների մոտավոր գինը 40 հազար դոլար է: Ինչպես հայտնի է, բացի այս երկուսից, էպոսագետը և իր ընտանիքն ունեն նաև Range Rover և Lexus մակնիշի ավտոմեքենաներ (նկատենք, որ 19օօ006 համարանիշով երկաթյա սև նժույգի դիմապակուց բացակայում է ինչպես ԱՊՊԱ-ի, այնպես էլ տեխզննման կտրոնը): Թե որտեղից նրան այդ փողերը, էպոսագետը մշտապես հրաժարվել է պատասխանել:
Բայց սա միակ ուշագրավ փաստը չէ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախկինում Վ. Սեդրակյանը պարբերաբար կազմակերպել է հավաքներ, որոնց մասնակցել են մի խումբ երիտասարդ տղաներ: Հանդիպումների ժամանակ երիտասարդները լսել են էպոսի մասին Սեդրակյանի մեկնաբանությունները, կարդացել Նիցշե, էպոս և այս ամենի համար վճարվել՝ արդյունքում վերածվելով շարքային զոմբիների: Փաստորեն, էպոսագետը, բացի լավ դերասան լինելուց, նաև լավ հոգեբան է և զբաղվել ու զբաղվում է ուղեղների լվացմամբ: Ինչ խոսք, տաղանդավոր ու հոյակապ անձնավորություն:









































