Թուրքիայի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել կաթոլիկ եպիսկոպոսի մոտ որպես վարորդ աշխատող Մուրադ Ալթունին, ով մեղավոր է ճանաչվել եպիսկոպոսի սպանության մեջ:
Եպիսկոպոս Լուիջի Պադովեզեի սպանությունը կատարվել էր 2010 թ. հունիսին: Նա սպանվել էր Թուրքիայի միջերկրածովյան ափին գտնվող Իսկենդերուն քաղաքի իր տանը: Տեղեկություններ կային, որ նրա վարորդը` Ալթունը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և համապատասխան դեղորայք էր ընդունում:
Մեղադրյալի փաստաբան Ջիհան Օնալը հայտնել է, որ սկզբում իր պաշտպանյալը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, այնուհետև դատարանը հաշվի առնելով դատավարության ողջ ընթացքում Ալթունի ցուցաբերած լավ վարքագիծը՝ կրճատել է պատժաչափը:









































