Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Իտալիայի ազգային ընտրանու հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը չի լքելու «Սիթի»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Հնարավոր է՝ զարմանք ապրեք, բայց մենք իրոք ոչ մի առաջարկ չենք ստացել Բալոտելիի տրանսֆերի գնման շուրջ: Ոչ մի ակումբ, ոչ մի առաջարկ,- The Independent-ը փոխանցում է գործակալի խոսքերը.- այնպես որ կարող եմ ասել, որ նա ձմռանը ոչ մի տեղ չի գնա»:
Հիշեցնենք, որ Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը:






































