Հունվարի երրորդ երկուշաբթին, որն անվանվում է նաև «երկնագույն երկուշաբթի», տարվա ամենադեպրեսիվ օրը չէ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ ընկճախտը կախված չէ շաբաթվա օրից: Նույն հաջողությամբ ԶԼՄ-ները, որոնք գրում են Blue Monday երևույթի մասին, կարող էին ընտրել հունվարի երկրորդ կամ չորրորդ երկուշաբթին կամ ընդհանրապես այլ օր:
Հեղինակը կոչ է անում չհավատալ նման հաղորդագրություններին և հիմար նախապաշարմունքները ցրելու համար հոդվածին կցել մի քանի դեմոտիվատորներ և զավեշտալի տեսանյութեր:
Առաջին անգամ «երկնագույն երկուշաբթին» տարվա ամենադեպրեսիվ օր է անվանվել 2005 թվականին Sky Travel ընկերության թեթև ձեռքով, որը նույնիսկ ներկայացրել է տարվա ամենադեպրեսիվ օրվա հաշվարկման համար «բանաձև»:










































