Չնայած տպավորություն է ստեղծվում, որ հոլիվուդյան աստղերը բավականին անկեղծ են և իրենց կյանքի մասին ոչինչ չեն թաքցնում, սակայն կան հարցեր, որոնց երկար ժամանակ չի հաջողվում պատասխանել:
Այսպես, շատերին հետաքրքրում է, թե ինչ կա «Քրեական պատմություն» ֆիլմի ճամպրուկում:
Մյուս հարցը՝ ինչո՞ւ Թեյլոր Սվիֆտը ոչ մի կերպ չի կարողանում ոչ մի ընկերոջ պահել: Երեք տարվա ընթացքում նա ունեցել է 15 ընկեր, այսինքն՝ յուրաքանչյուր 2,4 ամիսը մեկ նոր ընկեր: Միգուցե նրա հետ ինչ-որ բան այն չէ և փակ դռների հետևում նա վերածվում է Դոննի Դարկոյի՞:
Երրորդ հարցը՝ ե՞րբ է կայանալու Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքը: Զույգը պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները, սակայն խոսակցություններից այն կողմ գործն այդպես էլ առաջ չի գնում:
Ի՞նչ է Ադելի երեխայի անունը: Տղան ծնվել է անցած տարվա հոկտեմբերին, սակայն նրա անունն այդպես էլ հայտնի չէ: Քանի՞ շուն ունի Մայլի Սայրուսը: Նրանց անուններն անընդհատ փոխվում են, այդ պատճառով ոչ ոքի չի հաջողվել հաշվել նրանց:
Վեցերորդ հարցը՝ Ջասթին Բիբերը թմրանյութ է օգտագործում, թե ոչ: Նա հերքում է այդ փաստը, բայց ինչպես երևում է՝ շատ իզուր:
Ինչո՞ւ է Թոմի Լի Ջոնսն այդքան չար: Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ նրա դեմքի արտահայտությունը համացանցի միջոցով տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Միգուցե նա մինչ այդ լուծողական էր ընդունել:
Եվ վերջապես, ինչպե՞ս է ստացվել, որ Ռայան Գոսլինգն այդքան կատարյալ է: Թվում է, թե դա բացարձակապես անհնար է:











































