Մալայզիայի արևելքում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 3.200 մարդ: Այս մասին հայտնում է Star թերթի էլեկտրոնային տարբերակը:
Առավել լուրջ իրավիճակ է երկրի ամենամեծ՝ Սարավակ նահանգում, որտեղ շատ դպրոցներում չեղարկվել են պարապմունքները, խախտվել տրանսպորտային հաղորդակցությունը: Իշխանությունները պատրաստվում են փախստականների թվի աճին, քանի որ եղանակի կանխատեսման համաձայն՝ առաջիկա օրերին սպասվում է տեղումների ավելացում:










































