Հայտնի է դարձել, որ դասական երաժշտությունը մղում է սպորտով զբաղվելու: Ավելին՝ պարզվել է, որ Լյուդվիգ Վան Բեթհովենի № 4 սիմֆոնիայի 4-րդ մասն այն ստեղծագործությունն է, որի ներքո ամենից արդյունավետն է ֆիզիկական վարժություններ անելը: Մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունները նվազեցնում են կորտիզոլ սթրեսի հորմոնի քանակությունն օրգանիզմում, նվազեցնում են սրտի կծկումների հաճախականությունն ու զարկերակային ճնշումը, հայտնում է raut.ru-ն:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երաժշտությունն օգնում է ֆիզիկական վարժություններից առավել օգուտ ստանալ նրա հաշվին, որ որպես ֆոն հնչած դասական երաժշտությունը նպաստում է, որպեսզի մարզման տեմպն ու դրա ինտենսիվությունն ավելանա: Հետազոտողներն ուսումնասիրել են նաև պարի երաժշտության ազդեցությունը ֆիզիկական վարժությունների և մարզումների ժամանակ: Միայն դասական երաժշտությունն այդպիսի դրական ազդեցություն ունի:
Բանն այն է, որ, օրինակ, Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը լսելիս սրտի կծկումների հաճախականությունն ավելանում է մինչև 140 զարկ մեկ րոպեում: Ուստի ավելի տեղին է մարզումների ժամանակ դասական երաժշտություն միացնել, որը կնպաստի մկանների թուլացմանն ու սրտի կծկումների հաճախականության նվազմանը՝ սիրտը պահպանելով չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից:









































