Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի կարծիքով` լոնդոնյան ակումբը չի գնի կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը:
«Չեմ կարծում, թե «Չելսի»-ն կարող է գնել Մեսսիի տրանսֆերը, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի վաճառել թիմի կեսի իրավունքները:
Չեմ հասկանում, թե ինչու նման աղմուկ բարձրացավ, երբ Մեսսին բաժանորդագրվեց Twitter-ի իմ էջում: Չէ՞ որ նա խոսք անգամ չի ասել` «Բարսելոնա»-ն լքելու ցանկության մասին: Կարծում եմ` սոցիալական կայքերը մարդկանց արդեն խելահեղ են դարձնում»,- Get French Football-ը մեջբերում է Կուրտուայի խոսքերը:


































