Նիդեռլանդների ոստիկանությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չնայած մամուլում տարածված լուրերին, Kunsthal թանգարանից գողացված և ոչ մի կտավ չի հայտնաբերվել: Առևանգված կտավների շարքում են եղել Մոնեի և Պիկասոյի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Անցած երեքշաբթի տեղեկատվություն էր տարածվել, որ Բուխարեստում կտավների գողության կասկածանքով Ռումինիայի երեք քաղաքացի է ձերբակալվել: Ոստիկանության ներկայացուցիչ Ռոլանդ Էքքերսը հայտարարել է, որ օրենքի պահապաննեը ստուգել են կտավները հայտնաբերելու մասին տեղեկատվությունը, սակայն դրանք չեն հաստատվել:
Հոկտեմբեր ամսին հանցագործները Ռոտերդամի թանգարանից դուրս են բերել Պաբլո Պիկասոյի «Առլեքինի գլուխը», Անրի Մատիսի «Կարդացող աղջիկը», Կլոդ Մոնեի «Վատերլոյի կամուրջը» և «Չարինգ-Կրոսս կամուրջը», Պոլ Գոգենի «Կինը բաց պատուհանի առջև», Մայեր դե Հանի «Ինքնանկարը» և Լյուսեն Ֆրեյդի «Փակ աչքերով կինը»:









































