Armlur.am-ի փոխանցմամբ՝ վերջերս հանրության շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Վիտամին» հումորային ակումբը հնարավոր է՝ առաջիկայում փակվի եւ գարնանից եթեր չհեռարձակվի: Գուցե այս ասեկոսեների տարածման համար հիմք են հանդիսացել վերջին շրջանում համացանցում պարբերաբար տեղ գտնող քննադատությունները, ըստ որոնց ակումբը ստեղծագործական առումով «սպառել է իրեն»:
Այդ խոսակցությունները նոր թափ ստացան այն բանից հետո, երբ «Վիտամին»-ի Չարենցը լքեց նախագիծը: Հիշեցնենք, որ, ըստ տարածված լուրերի, Չարենցի՝ Կարեն Սահակյանի հեռանալու պատճառը ակումբի անդամների հետ ունեցած կոնֆլիկտն էր:
«Ժողովուրդը» կապ հաստատեց վիտամինցիների հետ՝ ճշտելու ակումբի փակվելու մասին տարածված լուրերի իսկությունը: Մեզ հետ զրույցում Արամ MP3-ն նշեց, որ «Վիտամինը» մեկնում է արձակուրդ, սակայն ժողովուրդը, չգիտես ինչու, անմիջապես սկսում է խոսել, թե իբր այն դադարեցնում է իր գործունեությունը. «Նախորդ տարվա ամռանն էլ, երբ արձակուրդի մեջ էինք, նմանատիպ լուրեր հասան ականջիս:
Մանրամասները՝ Armlur.am-ում