Thursday, 06 06 2024
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00

Փոթորիկը կանցնի, բայց շատ բան այլևս հինը չի լինի

Գյումրիի ողբերգությունից աչքի է ընկնում Հայաստանի, այսպես ասած, առաջատար քաղաքական դաշտի ընդհանուր առմամբ սկզբնական լռությունը, ապա անհամարժեք կցկտուր տեքստերը, եթե չհաշվենք ոչինչ չասող մի քանի հայտարարություն և ցավակցություն: Սրան զուգահեռ՝ հանրային բողոքի և ընդվզման դեպքերի հետ կապված, որոնք սաստկացան հանցագործին ռուսաստանյան իրավապահների ենթակայության տակ պատսպարելու հայտարարություններից հետո, հնչում են կարծիքներ, որ հասարակությունը մի քիչ կփոթորկվի, կընդվզի, իսկ հետո ամեն ինչ կխաղաղվի:

Այդ կարծիքները հնչում են մասնավորապես ռուսաստանյան փորձագիտական որոշ շրջանակներից: Եվ թվում է, թե նրանք իրավացի են՝ հաշվի առնելով մի շարք նախադեպեր և նաև ավելի ընդգրկուն հասարակական-քաղաքական հանգամանքներ: Սակայն իրավացի են միայն առերևույթ կամ միայն այդքանով կարող են իրավացի լինել, եթե, ասենք, հանրությունը հոգնի զանգվածային բողոքի ակցիաներից, չստանա դրանց քաղաքական աջակցություն՝ ինչպես միշտ, և պարզապես ի վերջո արդյունքները չփոխվեն, իսկ ալիքը մարի, և հանցագործի հետ վարվեն այնպես, ինչպես մտադիր էին հենց սկզբից՝ պատսպարեն ռուսական օրենսդրության ներքո:

Նման սցենարը չի բացառվում, սակայն սա բոլորովին չի նշանակում, որ փոթորիկը կանցնի, և ամեն ինչ կվերադառնա իր տեղը: Ոչ, տեղի ունեցածը առաջացրել է այնպիսի մի փոթորիկ, որը անցնելուց հետո ամեն ինչ իր տեղում չի հայտնվելու, այլ ավելի ու ավելի պարզ է դառնալու, թե ինչ ավերածություններ է գործել այդ փոթորիկը: Եվ առաջին հերթին՝ հանրային գիտակցության և զգացումների մեջ:

Ողբերգությունը շոկային էֆեկտ ունեցավ Հայաստանի հասարակության համար, և այդ էֆեկտը այլևս չի անցնելու: Այն իր ակտիվությամբ և դրսևորումներով կարող է նվազել, ընդհանրապես չերևալ, սակայն խորքում մնալու է, որովհետև գիտակցության մեջ ակնհայտորեն առաջ է բերել փոփոխություններ և նպաստել լուրջ կարծրատիպեր կոտրելուն: Կարծրատիպեր, որոնք տասնամյակներ և հարյուրամյակներ շարունակ ամրացվել են հայկական գիտակցության մեջ՝ կազմավորելով միակ բարեկամի, միակ պաշտպանի, միակ փրկչի բանաձևը կամ պաշտամունքը:

Եվ բոլորովին կարևոր չէ, թե որ ազգն է դիտվել որպես այդ «միակը»: Թեև այստեղ, իհարկե, շատ կարևոր նշանակություն է ունեցել նաև հենց դա, որովհետև այդ «միակն» է դիտվել մի ազգ և կայսրություն, որի շահերը բացարձակապես չեն համընկել հայության շահերի հետ, որն իր որակներով բացարձակապես մրցունակ չի եղել աշխարհում և աշխարհաքաղաքական պայքարում, և այդ անմրցունակությանն է փաստորեն կուրորեն ապավինել նաև հայ ժողովուրդը:

Այս կարծրատիպերը մետաստազներ են ունեցել մեր պատմության և կյանքի ողջ ընթացքում՝ ներթափանցելով մեր աշխարհայացքի և ընկալումների բոլոր խորշերը, ազդելով անգամ ներքին կյանքի կազմակերպման և նույնիսկ կենցաղի բնագավառում մեր վարքի և վարվեցողության վրա:

Այս ընթացքում եղել են, իհարկե, դեպքեր, իրադարձություններ, որոնք նպաստել են կարծրատիպերն ինչ-որ առումով քանդելուն: Սակայն այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում առաջ, եթե հիմնվում է լոկ շոկային էֆեկտի վրա և ոչ թե հասարակության հասունացման էվոլյուցիոն ընթացքի: Դժբախտաբար, երբ հանրությունն ու ազգը էվոլյուցիոն գիտակցական ընթացքով չեն գալիս կարծրատիպերից ազատվելուն՝ չնայած դրանց արդյունքում ունեցած ակնհայտ դժվարություններին և հետադիմությանը, ապա ժամանակն ու տարածությունը իրենցը պարտադրում են արդեն նմանօրինակ ցավերի և կորուստների տեսքով:

Գյումրիի դեպքը նման շոկային դեպքերից մեկն էր: Դրանից հետո շատ բան այլևս չի լինելու նախկինը, եթե ոչ՝ առերևույթ, ապա հասարակական գիտակցության, պատկերացումների մեջ՝ հաստատ:

Եվ այստեղ է նաև պատճառը այն ակնհայտ շփոթմունքի, որ ունեն և Հայաստանի իշխանությունները, և Հայաստանի, այսպես ասած, հիմնական քաղաքական ուժերը, և Ռուսաստանի Դաշնությունը: Գյումրիի ողբերգությունը մարդկային սարսափելի կողմից զատ՝ հարված է եղել նաև առկա հասարակական-քաղաքական վտանգավոր կառուցվածքի հիմքերին, և ակնհայտ է, որ այդ կառուցվածքի «ճարտարապետներն» ու «շինարարները» չգիտեն, թե ինչ պետք է անել կամ ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում