Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը փետրվարի 6-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիային:
Կոբիայի խոսքերով՝ Լեֆորը նախատեսում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպումներին քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:









































