Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը 50 հազար եվրո պարգև է խոստացել այն տեղեկության համար, որը կօգնի որսալ ահաբեկիչներին, որոնք ծրագրում էին 2012-ի դեկտեմբերին ռումբ պայթեցնել Բոննի կայարանում: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Այդ կերպ ընկերությունը փորձում է ականատեսներին լրացուցիչ խթան հաղորդել և օգնել քննությանը: Ոստիկանությունը ներկայում փնտրում է երկու ենթադրյալ հանցագործներին, չնայած դեկտեմբերին հաղորդվել էր, որ ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել արմատական իսլամիստական խմբավորման 15 անդամից կազմված խումբ:
Ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը թաքցված է եղել մարզական պայուսակում, դեկտեմբերի 10-ին հայտնաբերվել էր Բոննի կայարանում: Հաստատությունում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել էին: Տեսահսկման խցիկը ֆիքսել էր ռումբը տեղադրած տղամարդուն: Ռումբը հայտնաբերելուց մեկ շաբաթ անց հաղորդվել էր, որ նրա ինքնությունը պարզվել է:









































