Ստամոքսը մարդու օրգանիզմի կարևոր օրգաններից է: Այն ոչ միայն մարսողական օրգան է, այլ նաև համակարգում է մյուս օրգանների աշխատանքը: Ստամոքսի ախտահարումը խոցային հիվանդությամբ կարող է ախտահարել նաև մարսողական այլ օրգանները, հետևաբար՝ նաև ամբողջ օրգանիզմը:
Ստամոքսի խոցային հիվանդության զարգացման տարբեր պատճառներ կան: Դրանցից մեկն էլ ստամոքսի թթվայնության բարձրացումն է, որը նույնպես կարող է հանգեցնել խոցի առաջացման: «Չկա թթվայնություն, չկա խոց»:
Խոցային հիվանդությունների դեպքում որոշակի դերակատարում կարող է ունենալ նաև ժառանգականությունը, այդ թվում՝ սթրեսները, սննդակարգի կոպիտ խախտումները, ծխելը, ոգելից խմիչքների և սուրճի չարաշահումը:
«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է ստամոքսի վիրահատության բացառիկ նկարահանում «Էրեբունի» ԲԿ-ում:
Վիրահատությունը կատարում է «Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արսեն Ռաֆայելի Ասատրյանը: