Հունվարի 17-ին հակառակորդի գնդակից զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախնական տվյալների՝ պայմանագրային զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագծում: