Ռուսական «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտնվել է «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու գլխավոր հավակնորդների շարքում:
Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ նա ամռանը կարող է փոխարինել Ռաֆայել Բենիտեսին:
Սպալետիի ծառայություններով, հաղորդման համաձայն, անձամբ «Չելսի»-ի նախագահ, սեփականատեր Ռոման Աբրամովիչն է հետաքրքրված:









































