Դերասան Ժոզեֆ Գորդոն-Լևիտը հերքել է շշուկները, թե ինքը, իբր, նկարահանվում է Warner Bros. կինոստուդիայի «Արդարության լիգա» ֆիլմում Բեթմենի դերում կամ կմասնակցի Սուպերմենի արկածների մասին «Պողպատե մարդը» ֆիլմին: Այս մասին դերասանը հայտնել է MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հայտնում էին, որ դերասանը կմասանկցի «Արդարության լիգա»-ին, որի նկարահանումները կլինեն 2014-ին: «Լիգան» սուպերհերոսների խումբ է: Դրան մասնակցում են կերպարներ DC-ի կոմիքսներից՝ Սուպերմենը, Բեթմենը, Հրաշք-կինը, Կանաչ Լապտերը և այլք: Ֆիլիմի սցենարի աշխատանքներն արդեն ընթանում են, սակայն ո՛չ գլխավոր դերերի դերասանները, ո՛չ ռեժիսորն առայժմ ընտրված չեն: Ավելի վաղ մամուլը հայտնում էր, որ Warner Bros.-ը ռեժիսորի թեկնածուի դերում քննարկում է Բեն Աֆլեկին, Էնդի և Լանա Վաչովկիներին:
2013-ի հունվարին Գորդոն-Լևիտը հաստատել է իր մասնակցությունը Ռոբերտ Ռոդրիգեսի «Մեղքերի քաղաք-2» ֆիլմին, որի նկարահանումները սկսվել են 2012-ի օգոստոսին: Ֆիլմում մյուս դերերը կխաղան Ջեսիկա Ալբան, Ռոզարիո Դոուսենը, Միկի Ռուրկը, Բրյուս Ուիլիսը և Քլայվ Օուենը: ֆիլմի ռեժիսորներն են Ռոբերտ Ռոդրիգեսն ու Ֆրենկ Միլլերը, իսկ պրոդյուսերներից մեկը Ալեքսանդր Ռոդնյանսկին է:
«Սանդենս» փառատոնի ժամանակ դերասանը ներկայացրել էր իր ռեժիսորական աշխատանքը՝ «Դոն Ժուանի կրքերը» կատակերգությունը, որում նկարահանվել են ինքը, Սքարլետ Յոհանսոնը և Ջուլիանա Մուրը:
Get More:
Movie Trailers, Movies Blog








































