«Սելթիկ»-ի և Քենիայի ազգային հավաքականի 21-ամյա կենտրոնական պաշտպան Վիկտոր Վանյաման «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում է:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Դանդի Յունայթեդ»-ի դեմ Շոտլանդիայի առաջնության շրջանակներում հանդիպմանը «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ է հետևել ֆուտբոլիստի խաղին:
Նշվում է, որ Ֆերգյուսոնը գոհ է մնացել. Վանյաման խաղադաշտում գտնվող լավագույն ֆուտբոլիստներից է եղել և հեղինակել իր թիմի երկրորդ գոլը:








































