Գրեթե 3,5 մլն դոլար արժողությամբ լիբանանյան սուպերավտոմեքենայի ցուցադրությունը կկայանա Կատարի ավտոշուի ժամանակ: Սրահում գտնվող ադամանդներն ու ոսկին չեն խանգարի սուպերավտոմեքենային երեք վայրկյանում զարգացնել 100 կմ/ժ արագություն:
Լիբանանյան W Motors ընկերությունը կներկայացնի իր առաջին ստեղծագործությունը արդեն հունվարի վերջին: Ընդ որում, բացի ընկերության մասնագետներից, Lykan Hypersport-ի ստեղծմանը մասնակցություն են ունեցել եվրոպական հեղինակավոր մասնագետներ:
Հայտնի է, որ Lykan Hypersport-ն ամբողջությամբ կհագեցնեն լուսարձակային օպտիկայով, ադամանդներով, կաշվե նստատեղերը կարված են ոսկե թելերով, իսկ պանելի դերը կատարելու է ինտերակտիվ դիսփլեյը:
Lykan Hypersport-ը կարտադրվի միայն յոթ օրինակով, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 3,4 մլն դոլար: Սուպերավտոմեքենայի պրեմիերան կկայանա հունվարի 29-ին: Ավտոմեքենայի յուրաքանչյուր գնորդ նվեր կստանա ավելի քան 200 000 դոլար արժողությամբ Cyrus Klepcys մակնիշի ժամացույց:




































