Թուրքական Մարդին քաղաքում անցկացված օպերացիայի արդյունքում ոչնչացվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 7 անդամ, որից երկուսը կանայք են: Այս մասին հայտնում է MK-Turkey-ն:
Տեխնիկական և ֆիզիկական հետապնդման արդյունքում հայտնաբերվել է ահաբեկիչների գտնվելու վայրը: Նրանք թաքնվել են Դոգանչայ գյուղի տարածքում գտնվող քարանձավում:
Օդից աջակցվող օպերացիայի ժամանակ անվտանգության ուժերը բախվել են ահաբեկիչների հետ, ինչի արդյունքում PKK-ի անդամները ոչնչացվել են: