Ապրիլի 4-ի երեկոյան բրիտանական Thompson Airways ընկերության ինքնաթիռը ահաբեկչության վտանգի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում:
Ինքնաթիռը Բրիստոլից ուղևորվում էր եգիպտական Շարմ Ալ-Շեյխ հանգստավայր: Ինքնաթիռում եղել են 213 ուղևորներ և անձնակազմի անդամները:
Տեղեկություն ստանալով, որ ինքնաթիռը պատրաստվում են պայթեցնել, հունական ՌՈՈՒ-ի երկու F-16 կործանիչ օդ են բարձրացել Վոլոս ավիաբազայից:
Աթենքում վայրէջք կատարելուց հետո բոլոր ուղևորներն էվակուացվել են:
Հունական և բրիտանական հատուկ ծառայություններն իրականացնում են միջադեպի հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է MIGNews.com կայքը: