Իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ի հետ հնարավոր հանդիպման մասին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը կմրցակցեն, եթե մրցաշարի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներում կատալոնացիները հաղթահարեն «Մալագա»-ի արգելքը, իսկ «արքայական ակումբ»-ը` «Վալենսիա»-ի:
««Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հանդիպումներում միշտ հավասար պայքար է ընթանում: Սակայն, իհարկե, այս երկու թիմերի հանդիպումները տարբերվում են մյուսներից: Բարդ է բառերով արտահայտել այն զգացումները, որ ապրում ես այդ դիմակայությունների ժամանակ: Մեր թիմի և ոչ մի ֆուտբոլիստ չի ցանկանում խուսափել «Ռեալ»-ի դեմ խաղից»,- հայտարարել է Ֆաբրեգասը:






































