Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Օլիմպիակոս»-ի և Հունաստանի ազգային հավաքականի աջ պաշտպան Վասիլիս Տորոսիդիսը «Ռոմա» է տեղափոխվել:
Առաջիկա օրերին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո 3 տարի ժամկետով անձնական պայմանագիր կստորագրի: Նշվում է, որ Տորոսիդիսը տարեկան 700 հազար եվրո կվաստակի «Ռոմա»-ում` առանց բոնուսների: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ռոմա»-ն 500 հազար եվրո է վճարել: «Օլիմպիակոս»-ի հետ Տորոսիդիսի պայմանագրի ժամկետը լրանալու էր 2013 թվականի ամռանը:
«Երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց նման ակումբ տեղափոխվել: «Օլիմպիակոս»-ն առաջարկում էր երկարաձգել պայմանագրիս ժամկետը, սակայն ես ցանկանում էի հանդես գալ արտասահմանյան որևէ ակումբում»,- հայտնել է ֆուտբոլիստը:




































