Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ծրագրում է ԵՄ-ից երկիրը դուրս բերելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու առաջարկ անել: Ընտրողները կարող են 27 երկիր միավորող բլոկից երկրի դուրս գալու մասին որոշում ընդունել 2017 թվականի վերջին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Թեև Քեմերոնը հայտարարել է նաև այն մասին, որ ԵՄ-ի ղեկավարության կողմից զիջումների դեպքում ջանքեր կներդնի ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի պահպանման համար, նա, այնուհանդերձ, ծրագրում է ասել, որ 2017-ի վերջին այդ հարցը քվեարկության կդնի, եթե երկու տարուց վերընտրվի:
Իր` դեռևս չկայացած ելույթում Քեմերոնը ծրագրում է ասել` ժամանակն է, որ բրիտանացի ժողովուրդը ասի իր խոսքը: Քեմերոնը ստիպված է պատասխանել պահպանողական օրենսդիրների ճնշմանը, որոնք պահանջում են ԵՄ-ի հետ առավել ազատ հարաբերություններ կամ այդ միությունից լիովին հեռացում:
Այսօր կայանալիք ելույթը պետք է հնչեր դեռևս հունվարի 18-ին, սակայն հետաձգվել էր Ալժիրում նավթագազային համալիրի վրա իսլամիստ գրոհայինների հարձակման պատճառով:










































