Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնը: A մրցաշարում պայքարը շարունակում է Լևոն Արոնյանը:
Այսօր կկայանա 10-րդ տուրը, իսկ Լևոնի հակառակորդը կլինի Վանգ Հաոն, ում դեմ Արոնյանը կպայքարի սպիտակ խաղաքարերով:
Հավելենք, որ 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Մագնուս Կարլսենը: Մեկ միավոր պակաս է վաստակել Վիշվանաթան Անանդը, իսկ առաջին եռյակը եզրափակող Արոնյանի ակտիվում կա 5.5 միավոր:
Վանգ Հաոն 4 միավորով 10-րդն է:





































